Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Առաջադրանքներ՝
1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։
«Նախշուն աշուն»
2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Փչում է աշնան քամին, որը կարծես խաղում է բնության հետ։ Ջրվեժը, ծառերը, առուն ու ծտերը ծափահարում են աշնան քամուն։ Հարուստ է քամին, որովհետև այդ ոսկիները իրենն են։