Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
- Կարմիրովգրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Օրան – Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:
Պաղեց – Սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել:
Հևաց – Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ:
Մարմանդ – Թույլ, ոչ բորբոքուն: Մարմանդ կրակ:
Դալուկ — Դժգույն, գույնը գցած, գունատ:
- Կանաչովգրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
- Առավոտ — լուսաբաց, արշալույս, արևածագ, այգ,
- արև — Արեգակ, արեգ, արփի,
- քող — Շղարշ, Երեսքող
- մշուշ – Մառախուղ, մեգ
- քամին — Փոթորիկ, մրրիկ, Հողմ
- ժիր – աշխույժ առույգ, արագաշարժ, ճարպիկ,
- Կապույտովգրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
- վար եկան – Վերևից իջան
- շար եկան – շարվեցին
- բուք արավ – քամի
- սուգ արավ – լաց եղավ
- շող կապեց — փայլեց
- մաղ տալով – մաղելով
- շաղ տալով – տերևները գետնին փռելով
- փախ տվավ – փախնելով
- կախ տվավ – կախվեցին
- ցիր եկան — ցրվեցին
- Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Աշնան գեղեցիկ առավոտ էր։ Ամպերը կողք – կողքի շարվեցին սարի վրա։ Օդը սառն էր ու ցուրտ։