Եզոպոսի մասին․․․
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.
Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:
-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:
Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:
-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:
-Լեզու, տեր իմ:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:
-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:
Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:
Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.
-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:
Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:
-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:
-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:
Առաջադրանքներ՝
1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:
2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:
Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել:
3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:
բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:
գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:
դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:
4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:
ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:
բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:
գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:
դ. Ինքը չէր կարող գնալ:
5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Ամենալավ բանը աշխարհում լեզուն է։
6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Առանց լեզվի մարդիկ չէին կարողանա ծսեր խոստովանել, գեղեցիկ երգել, արտասանել։
7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
- Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
- Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:
բ. Լեզուն կարևոր օրգան չէ:
գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:
դ. Լեզուն թաց և լպրծուն է:
9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:
10.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
- դեմք — երից
- զրույց — ներ
- ավանդություն — ներ
- աշակերտ — ների
- գիտություն — ների
- մտք — երը
- պետություն — ներ
- ստ — երը
- կեղծիք — ներն
- բամբասանք — ները
- խոսք — եր
- թագավոր — ները
- հրաման — ները