12․09․2019 Պարապմունք 9․
Հարցերի քննարկում
Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)
Թեմա՝ Թվերի կցագրումը աջից կամ ձախից և մաթեմատիկական հաշվարկներ
Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։
1. 25 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
425 — 25 = 400 Պատ․՝ 400
2. 256-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
2562 — 256 = 2306
3. Տրված 16 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Ինչքանո՞վ մեծացավ թիվը:
5164 — 16 = 5148 Պատ․՝ 5148
4. Տրված 125 թվին աջից կցագրել 6, ձախից՝ 3, ստացված թիվը եռապատկել։ Բնութագրել ստացված թիվը։
31.256 x 3 = 93.768
- զույգ է
- հնգանիշ է
- հարևան թվերն են՝ 93.769, 93.767
- միավորների կարգում կա 8 միավոր
- տասնավորների կարգում կա 6 տասնավոր
- հարյուրավորների կարգում կա 7 հարյուրավոր
- հազարավորների կարգում կա 3 հազարավոր
- տասհազարավորների կարգում կա 9 տասհազարավոր
5. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, ստացված թվից հանել տրված թիվը։ Բնութագրել ստացված թիվը։
8202 — 20 = 8182
- զույգ է
- քառանիշ է
- հարևան թվերն են 81
- միավորների կարգում կա 2 միավոր
- տասնավորների կարգում կա 8 տասնավոր
- հարյուրավորների կարգում կա 1 հարյուրավոր
- հազարավորների կարգում կա 8 հազարավոր
6. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը։
300 — ով
7. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
4000 — ով
8. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
80.000 — ով
9. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
կցագրենք 7 թվանշանը։
700.000 — ով
10.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
900
11.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:
989
12.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
1098
13.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:
199
14.Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:
9989
15.Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
9899
16.Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի տարբերությունը:
1
17.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
1098
18.Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
գումարը։
19