Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 40 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ դեղին իսկ մնացածը՝ կանաչ։ Տատիկը քանի՞ ձու կանաչ ներկեց։
Լուծում
40 : 2 = 20
20 : 2 = 10
Պատ․՝ 10
Տուփում կա 9 կարմիր, 5 դեղին և 7 կապույտ ձու։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է տուփից վերցնենք, որ գոնե մեկ դեղին ձու դուրս գա։
Լուծում
9 + 7 + 1 = 17
Պատ․՝ 17
Բակում աքլորակռիվ էին խաղում սովորողների 12 զույգ: Սովորողներից 14-ը տղա էր: Քանի՞սն էին աղջիկ:
Լուծում
12 x 2 = 24
24 — 14 = 10
Պատ․՝10
Զատկի տոնի համար Նարեն ու տատիկը թխեցին չամչով և նուշով 25 թխվածքաբլիթ։ Չամչով թխվածքաբլիթները նուշով թխվածքաբլիթներից 7-ով քիչ էին։ Նարեն ու տատիկը քանի՞ նուշով թխվածքաբլիթ պատրաստեց։
Լուծում
25 — 7 = 18
18 : 2 = 9
9 + 7 = 16
Պատ․՝ 16\