Միամիտները
Լինում է, բայց չի լինում մի կով է լինում։ Կովի տերը որսորդ է լինում։ Էս կովը կարմիր ու կապույտ գույնի է լինում, բայց չի երևում։ Կովը սիրում էր իր տիրոջ հետ զբոսնել։ Մի օր զբոսնելիս նրանք տեսան մի թռչող շուն, բայց չտեսան շանը։ Որսորդը ուզեց օդ կրակել, բայց պատահաբար կպավ թռչող շանը։ Կարմիր ու կապույտ կովը վազեց ու տեսավ, որ շունը վիրավորվել է։ Նրանք շանը տարան բժշկի մոտ ու տեսան, որ բժիշկը աղվեսի մորթի ուներ, բայց գլուխը չուներ։ Էս անգլուխ բժիշկը բուժեց թռչող շանը։ Ահա այսպիսի զվարճալի պատմություն։ Ցտեսություն։