Մկների ժողովը

                                                      Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբո, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր գրված այս բառերը և արտահայտությունները:
    լկստան -երես առած

գզիր-լուրեր հայտնող

ջուխտ -զույգ

ահել -ծեր

ջոկ -առանձին

հնարք- լուծում գտնել
կողակից — ամուսին ,կին
անոթի- սոված
զուլում -փորձանք
տկար- թույլ ,հիվանդ
հանդուգն համարձակ
պոչը քաշել- հեռանալ
սովն  է չոքել դռանը — սով
ցավն էլ ունի իր դեղը — լուծում
չոր գանգ -անուղեղ

  1. Պատմի՛ր կատվի մասին։

Կատուն շատ լկստված էր և անճոռնի,  սիրում էր ուտել մկան ուտելիքներ, նրա աչքերը կարմիր էին,  նա քեֆի մեջ էր։

  1. Իսկ հիմա կատվի անունից զանգը բերող մկան մասին պատմի՛ր։

Գիտե՞ք որ, այն ծեր մուկը ուզում էր իմ վզին զանգ կախեր,  հա-հա-հա , ես նրան կուտեի, և  նա իր  պատիժը կստանար։

  1. Համառոտ պատմի՛ր մկների ժողովի մասին:

Մի օր մկները ժողով արեցին որ,կատվից ազատվելու միջոց մի ծեր մուկ գտնեն։Կատուն մտել էր մառանը , և մկները չէին կարողանում ոտելիք վերձնել։ Նրանք սոված էին։ Մի ծեր մուկ առաջարկեց կատվի վզից զանգ կախեն,որ կատվի գալը իմանան։Բայց բոլորը վախեցան։

  1. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր /փողոցները,տները,լույսերը․․․/։

Մկների երկիրը ես պատկերացնում եմ դեղին, նրանց տները կկառուցվեն   պանրից,  իսկ տների պատերի վրա կլինեն մկների նկարներ։  Խանութներում կծու  պանիր կվաճառեն։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s