Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:
Հարցեր և առաջադրանքներ
- Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
պայծառ -լուսավոր
լուռումունջ — անձայն
քաղցած- սոված
բուրավետ — անուշահոտ
մշտապես — միշտ
օթյակ — սենյակ - Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
- Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
- Ինչպիսի՞ն էր մրջյունը։
Մրջյունը շատ աշխատասեր էր։ Նա ամռանը աշխատել էր, բույն էր շինել, ձմռան համար պաշար էր հավաքել։
- Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։
Ճպուռը ալարկոտ էր, մշտապես ուզում էր պարել, հոգնած էր և չէր ուզում աշխատել։
- Արդարացրո՛ւ մրջյունին:
Դա էլ ճպուռի դասը, որ չի կարելի շուռ ու մուռ գալ ամառը ։
- Մեղադրի՛ր մրջյունին:
Մրջյունը աշխատասեր էր, նա ողջ ամառ աշխատել, չարչարվել էր, իսկ ճպուռը այդ ժամանակ զվարճացել էր։ Դրա համար նա ներս չէր թողնում ճպուռին։
- Արդարացրո՛ւ ճպուռին:
Կարող է, որ ճպուռը մոռացել էր բույն կառուցել։
- Մեղադրի՛ր ճպուռին:
Իսկ կարող է նա դիտմամբ չէր կառուցել բույնը։
- Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:
Ես այնպես․․․ աչքեր կանեի, որ մրջյունը խղճար ինձ, թողել իր բույն։
- Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:
Սիրելի ճպուռ, դու պետք է քեզ մոտ օրացույց ունենայիր, որ նայեիր ու իմանայիր, որ շուտով ձմեռ է։
- Ով աշխատի նա կուտի։
Ով անի իրեն կանի։
Աջով տուր ձախով վերցրու։