Առածներ և ասացվածքներ

Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։

Ահը շատ է, քան թե մահը։

Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։

Աղվեսի վկան իր պոչն է։

Աղքատին ո՞վ է տվել արքայություն։

Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։

Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։

Ամեն անգամ գետը գերան չի բերի։

Ամեն բան իր տեղը կգա, քոսայի մորուքը չի գա։

Ամեն բանի վերջն է գովելի։

Ամեն բարև տվող բարեկամ չէ։

Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։

Ամեն մարդու շապիկը իր մարմնին մոտ է։

Ամեն շուն իր դռանն է հաչում։

Ամեն փայտ շերեփ չր լինի, ամեն սար՝ Մասիս։

Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը։

Այծին պոզեր չեղան, ասաց՝ այս տարվա ուլն եմ։

Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը։

Այսօրվա կանխիկը վաղվա երկու ապառիկից լավ է։ Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։

Անձրևի ծեծածը կարկուտն էլ կծեծի։

Անձրևն ի՞նչ անի քարին, խրատն ի՞նչ անի չարին։

Անճարը կերել է բանջարը։

Սնողը պրծավ, ասողը չպրծավ։

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն։

Անտեր մնաս դու բողազ, ինչ որ տեսնես կդողաս։

Անտեր ոչխարը գայլը կուտի։

Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն։

Աշխատանքը սե է, հացն՝ սպիտակ։

Աշխարհի շինողն ու քանդողը լեղուն է։

Աշխարհն աշխատավորին է։

Աշխարեն արոտ, մենք մեջը կարոտ։

Աչքե տես, բերնե կարոտ։

Աչքը շինելու փոխարեն, հոնքն էլ հանեցին։

Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:

Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ։

Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա:

Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է։

Աջով տուր, որ ձախով վերցնես։

Առածն անխոցելի է։

Առանց սիրո սիրտ չկա։

Առաջ ասեղը քեզ խրիր, հետո մախաթն՝ ուրիշին։

Առյուծի պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ։

Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ ո՞վ ես դու։

Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքհցդ մի գցիր։

Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։

Աստված փլավն ո՞ւմ է տվել, ախորժակը՝ ո՞ւմ։

Արագ եմ քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են՝ կույր է։

Արգելված պտուղը համով կլինի։

Արտը խախուտ, մահանա կարկուտ։

Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։

Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի։

Բարդին էլ է շատ երկար, բայց ի՞նչ անես որ բար չունի։

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքաեդեր։

Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ։

Բաց բհրանը ճանճ կմտնի։

Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա։

Բերնե-բերան, հազար բերան, ասեղը կդառնա գերան։

Բզի գլխին բռունցքով չեն խփի։

Բոյին եմ նայում՝ խելքս է գնում, խելքին եմ նայում՝ զահլաս է գնում։

Բրդողը գիտե, խրթողն ի՞նչ գիտե։

Գայլի գլխին ավետարան կարդացին,— շուտ արեք,— ասաց,— ոչխարը գնաց։

Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում։

Գայլից վախեցողը ոչխար չի պահի։

Գայլն ընկավ ոչխարի մեջը, վա՜յ մեկի տիրոջը։

Գառին ասացին՝ գայլ որ տեսնես թքի երեսի. ասաց՝ ո՛չ տեսնեմ, ո՛չ թքեմ։

Գդալով կերակրում է, պոչով աչքն է հանում։

Գժի համար ամեն օր հարսանիք է։

Գիժը գնաց հարսնետուն, ասաց՝ էս լավ է, քանց մեր տուն։

Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին չկարողացան հանել։

Գինի է, թան չէ, ամեն մարդու բան չէ։

Գիշեր չի եղել, որ չի լուսացել։

Գիշերը գողություն է անում, ցերհկը «տեր ողորմյա» է ասում։

Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում։

Գլորվել է խուփը, գտել է պուտուկը։

Գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Գնա մեռի, արի սիրեմ։

Գող՝ սիրտը դող։

Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Գործը փառավոր, փառքը թևավոր։

Գորտի երեսին թքեցին, ասաց անձրև է գալիս։

Դառնություն չճաշակած, քաղցրության արժեքը չես հասկանա։

Դարդ կա՝ կգա կանցնի, դարդ կա՝ կայրի կանցնի։

Դարմանը քոնը չէ, դարմանոցը հո քոնն է։

Դուրսը քահանա, ներսը սատանա։

Դևին դժոխք ցույց չտաս, արքայության ճանապարհը չի իմանա։

Եզան տակին հորթ են փնտրում։

Եզը պոզերով են ուտում, ուրիշին են գող անվանում։

Եզն ընկավ, դանակավորը շատացավ։

Եթե տասը բան գիտես, մեկն ասիր, ինը պահիր։

Եղիր գիտունին գերի, մի լինիր անգետին սիրելի։

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։

Ես գանձ եմ ասում, նա տանձ է հասկանում։

Ես քեզ բան եմ ասում, իսկ դու բամբակ ես գզում։

Երբ համոզված չես որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես։

Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ, որ երգեմ։

Երեխային գործի դիր, ետևից գնա։

Երեխան իր մատը ծծում, կարծում է մոր կուրծքն է ծծում։

Երկաթը տաք-տաք կծեծեն։

Եկնքից մի քար է կախված, ով ինքն իրեն չգովի, գլխին կընկնի։

Երկինքն ի՞նչ ուղարկեց, որ հողը չընդունեց։

Երկու նապաստակի ետնից ընկնողը ոչ մեկին չի բռնի։

Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց։

Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք։

Զարկեց խորոտին, կպավ կոլոտին։

Զոռն անզորին կերել է։

Էն վաղ էր, որ էշը կաղ էր։

Էշը դատի, ձին ուտի։

Էշը քառասուն անգամ Երուսաղեմ է գնացել, էլի էշ է մնացել։

Էշն ի՞նչ գիտե, նուշն ինչ է։

Էս շանն էս շարականն էլ շատ է։

Էս քեզ խրատ, էլ չցանես կտավհատ։

Ընկել է փողատերը, կանգնել է տղատերը։

Ընկերովի մահը հարսանիք է։

Թացն էլ չորի հետ վառվում է։

Թե փող չունես ծոցիդ, ականջ չեն դնի ծվոցիդ։

Թռչուն կա միս է ուտում, թռչուն կա միսն են ուտում։

Թռչունը թևով է թռչում, մարդու համբավը՝ գործով։

Ժամանակը ոսկի է։

Ժամից ես եմ գալիս, «ողորմի աստված» ինքն է տալիս։

Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ էլ չի քնի։

Ժողովրդի ձայնը թնդանոթի ձայնից ուժեղ է։

Իմ բանն աջ է, ով ուզում է թող հաչե։

Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի։

Ինչ որ բրդես, այն կխրթես։

Ինչ չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ։

Ինչքան գետնի երեսն է, յոթ այնքան գետնի տակն է։

Ինքը չկա թիզ ու կես, արարմունքը գազ ու կես։

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է։

Իր համար քնում, ուրիշի համար երազ է տեսնում։

Իր տանը կրակ, ուրիշին ճրագ։

Լավ աշխատողին լավ ապրուստ։

Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ։

Լավ ձին գարին կավելացնի, վատ ձին՝ մտրակը։

Լավ մսի կտոր է, բայց ի՞նչ անեմ, շան բերանն է։

Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։

Լավ է աչքով կույր լինել, քան մտքով։

Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը։

Լավ է քիչ, քան ոչինչ։

Լեզու կա դեղ է, լեզու կա մկնդեղ է։

Լեզուդ որ չլիներ, ագռավներն աչքերդ կհանեին։

Լեզուն երկբերան է, մեկով աղոթում, մյուսով հայհոյում է։

Լեզուն մեկ է խոսում, հացն՝ երկու։

Լեռը մուկ ծնեց։

Լեռն ինչքան էլ բարձր լինի, մի օր վրայով ճանապարհ կանցնի:

Լռությունը միշտ չէ, որ ոսկի է։

Խալխի վրա շուն է հաչում, մեզ վրա՝ կատու։

Խելոքին մեկ, անխելքին հազար ու մեկ։

Խելքը բնովի է, դնովի չէ։

Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում։

Խելքները աճուրդի են հանել, ամեն մարդ իր խելքն է հավանել:

Խորովածի հոտի գնացին, էշ էին դաղում։

Խոփն աշխատելով է փայլում։

Ծառի որդն իրենից կլինի։

Ծառի տակ պառկելով բերանդ տանձ չի ընկնի:

Ծերանաս, ծերի պատիվն իմանաս։

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։

Կաղնին ընկավ, բայց անտառը կա։

Կամ աղն է պակաս, կամ մաղը։

Կանգնած դողում է, պառկած սողում է։

Կանգնած ջուրը կհոտի։

Կաշառքը մութ, տեղը լույս կտա։

Կապրի զրկվողը, չի ապրի զրկողը։

Կավագունդը նստել, քարի դարդն է լացել։

Կատվի դեմ մուկ է, մկան դեմ՝ կատու։

Կատվի խաղը մկան մահն է։

Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա։

Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, ասածու շինած տունը կինը կքանդի:

Կռվի մեջ չիր ու չամիչ չեն բաժանում։

Կրակի մեջ ես եմ խորովվում, Կիրակոսին են գովում:

Կուզիկին աղջիկ չեն տալիս, զոքանչի սիրունն է հարցնում:

Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր։

Կուժն ու կուլան խեղճ մարդու գլխին են կոտրում։

Կույրի ի՞նչ պետքն է, թե մոմը թանկ է։

Կուշտը քաղցածին մանր կբրդի:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։

Հալալ մալը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի։

Հանաքը դարձավ դանակ։

Հաստ ու բարակ մի գին է, վա՜յ բարակ մանողին։

Հավին ընկերացար, կտուցդ կեղտոտ կլինի։

Հարյուր բարության դիմաց, մի չարությունը շատ է։

Հարևանիդ ուզիր մի կով, որ աստված քեզ երկուսը տա:

Հացը գցիր ջարը, ձուկը չիմանա, աստված կիմանա։

Հացի զոռ, բանի քոռ։

Հացի կտրածը թուրը չի կտրի։

Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը հազար։

Հողը լավին էլ է ընդունում, վատին էլ։

Ձիերին էին պայտում, գորտերը թաթերը մեկնեցին։

Ձին ձիու մոտ կապես կամ կծել կսովորի, կամ քացի տալ։

Ձու գողացողը ձի էլ կգողանա։

Ձուկը գլխից է հոտում։

Ձուկը ջրում առևտուր չեն անում։

Ղարիբի գերեզմանը առանց քարի կմնա։

Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն։

Ճա՞նճն ինչ է, որ ճենճն ինչ լինի։

Ճիշտ խոսողի գդակը ծակ կլինի։

Ճտերն աշնանը կհամրեն։

Մախաթը ջվալում չի պահվի։

Մահը մարդու ականջի ետևն է։

Մարդ ինչքան կռիվ անի, մի երեսը հաշտության համար կպահի։

Մարդ իր տան և ծառան է, և աղան։

Մարդ որ մտքին դնի, սարը սարին կդնի։

Մարդը շորով է գեղեցիկ, խոսքն առածով։

Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա։

Մարդու բախտը գեշ լինի, ձին գոմի մեջ էշ կլինի։

Մարդու դռան շունն էլ պետք է գեղեցիկ լինի։

Մարդու միտքը երկար է, կյանքը՝ կարճ։

Մարդուց որ էշ չլինի, էշի գինը հազար մանեթ կլինի։

Մեկ ամուսնացողն է փոշմանել, մեկ չամուսնացողը։

Մեկ թշնամին հազար բարեկամից շատ է։

Մեկ խոսիր, տասը լսիր։

Մեկ կա հազար արժե, հազար կա մեկ չարժե։

Մեկի մորուքը վառվեց, մյուսն ասաց,— Սպասիր ծխախոտս կպցնեմ։

Մեկն ուտելով է մեռնում, մեկը նայելով։

«Մեղր, մեղր» ասելով բերանդ չի մեղրոտվի։

Մեր դռանը լակ է լակում, ուրիշի դռանն է հաչում։

Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի։

Մի հոր հացը չեն տա մի փոր հացի։

Մի ձեռքը ծափ չի տա։

Մի ոչխարից երկու մորթի չես հանի։

Մինչև աստծու դուռն էլ մարդուն մարդ է պետք։

Մինչև թուրն եկավ, լեզուն գլուխը կտրեց։

Մինչև խելոքը մտածեց, գիժը տղային պսակեց։

Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա:

Միսն առանց ոսկորի չի լինի։

Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

Մոր մի օրհնությունը տասը վարդապետի անեծք կքանդի։

Մորուք բերելու գնաց, բեղը կտրած ետ եկավ։

Մտքումդ տեղ լինի, ամանումդ եղ կլինի։

Մրից ելանք, մրջուրն ընկանք։

Մուկը ծակը չէր մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:

Նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել։

Նոր հավեր են դուրս եկել, երկաթե ձվեր են ածում։

Նվիրած ձիու աաամներին չեն նայի։

Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։

Շատ դատողին՝ շալ շապիկ, քիչ դատողին՝ ալ շապիկ:

Շատ էլ ծառ ես, բայց ինչ անեմ որ բար չունես։

Շատ համով էր, խանձրահամն էլ վրան տվեց։

Շատ մի՛ սիրի ատել կա, շատ մի՛ ատի սիրել կա։

Շտապողին տղա չի լինի։

Շունը շան թաթ չի ծամի։

Շունը շնից, երկուսը մի տնից։

Շունը՝ շուն, ինչ բալաք, ինչ նախշուն։

Շունը որ ամաչեր, վարտիք կհագներ։

Շունը պառկել է դեզի շվաքում, կարծում է իր շվաքն է:

Ոչ հայի ավետարան է, ոչ թուրքի ղուրան։

Ոսկին մանր է, գինը ծանր է։

Ոսկու արժեքը ոսկերիչը կիմանա։

Ով գողացավ կարագը, ում գցեցին մարագը։

Ով կարդա, նա մարդ ա։

Ով տուն չի շինել, կարծում է սյուները բսնովի են։

Ոտավորը ձիավորի վրա ծիծաղում է։

Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա:

Որպեսզի մարդուն ճանտչես, նրա հետ մի բեռ աղ պիտի ուտես:

Չառավ իր գեղի գեշը, առավ օտարի էշը։

Չկա չարիք առանց բարիքի։

Պատերն էլ ականջ ունեն։

Պուտակն ասաց,— տակս ոսկի է,— շերեփն ասաց,— բա ես որտեղի՞ց եմ գալիս:

Ջրի բերածը ջուրը կտանի։

Ջրում խեղդվոդը ձեռքն օձին էլ է գցում։

Ջուրը ջրաղացն է տարել, չախչախին են ման գալիս։

Ջուրն ընկածը, անձրևից չի վախենա։

Սայքը չի ճռռում, սայլվորն է ճռռում։

Սատկած էշի է ման գալիս պայտերը հանի։

Սար ու ձոր՝ տերտերի փոր։

Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։

Սերը սովորն է կերել, թանը՝ մոլորը։

Սիրտը սփռոց չէ, որ ամեն մարդու առաջ բացես։

Սոխ որ չես կերել, բերանդ ինչո՞ւ է մրմռամ։

Ստի ոտքերը կարճ են։

Սուտ ճգնավոր է դարձել, վանքի հավերն է ուտում։

Սև հավն էլ է սպիտակ ձու ածում։

Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի։

Վարդապետին ասին,— որդիդ մեռնի,– ասաց,— որդի չունեմ, բայց բառդ բառ չէ։

Վերև թքեմ հոնքս է, ներքև թքեմ մորուքս է։

Տախտակե դուռը ծեծողի երկաթե դուռը կծեծեն։

Տանու տերտերին «օրհնյա տեր» չկա։

Տանուտերի վրա լույս է իջել, տեսնողը գզիրն է;

Տասներկու աշխատավոր մի վերմակի տակ հաշտ կքնեն, երկու թագավոր մի երկրում հաշտ չեն ապրի։

Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել։

Տնիցդ որ հեռանաս, տանդ հարգը նոր կիմանաս։

Տվեց ոսկին, բերեց խոսքին։

Տուր ծնողին, որ տա զավակին, մի տա զավակին, որ չտա ծնողին։

Ցավը լեռներին են տվել՝ չեն դիմացել, մարդուն են տվեք դիմացել է։

Ցորենհաց չկա, կորեկհացն է տեղը բազմել։

Ուզողի մի երեսն է սև, չտվողի՝ երկուսը։

Ուժն էշին չի հաղթում, փալանին է ծեծում։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռու է տեսնում։

Ուղտին ասին,- վիզդ ծուռ է,— ասաց,— որ տեղս է ուղիդ որ վիզս ուղիղ լինի։

Ուղտին նստել կուզեկուզ է ման գալիս։

Ում թուրք էինք կարծում, ծոցից խաչ դուրս եկավ։

Ում սայլը նստի, նրա հորովելը կերգի։

Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։

Փողի մեջքը կոտրվի, որ տմարդուն մարդու շարք է գցում։

Փորը լի, աչքն անոթի։

Քաչալ գլխին ոսկե սանր։

Քեզ նեղ արա, ընկերոջդ տեղ արա։

Քիչ բարձի, շուտ դարձի։

Օձը դաղձից է փախչում, դաղձն էլ գնում, օձի դռանն է բսնում:

Օձը տաքացնողին է կծում։

Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։

Օձի սևն էլ անիծվի, սպիտակն էլ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s